«Սան Լորենցոյի» հարձակվող Ադոլֆո Գաիչ դեռ շարունակում է գրավել եվրոպական ակումբների ուշադրությունը: Արգենտինայի երիտասարդական հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Ռոման»: Այդ մասին հայտնում է AS-ը։
Գաիչի պայմանագիրը Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը: «Սան Լորենցոն» նախատեսում է երկարաձգել համաձայնագիրը, բայց բանակցությունները դժվար են ընթանում:
Նախկինում հարձակվողով հետաքրքրվում էին «Զենիթը», «Միլանը», «Բրյուգեն», «Գալաթասարայը» և «Ատլետիկո Մինեյրոն»: