Այսօր՝ նոյեմբերի 13-ին, կայացան Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի մի շարք հանդիպումներ։
Անակնկալներով լի հանդիպում գրանցվեց Դուբլինում։ Իռլանդիայի ընտրանին 2:0 հաշով հաղթեց Պորտուգալիայի հավաքականին։ Դուբլ ձևակերպեց Տրոյ Փերոթը։
59-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Սա Ռոնալդուի առաջին կարմիր քարտն էր հավաքականի կազմում։
Սկզբում մրցավարը ընդամենը դեղին քարտ ցույց տվեց 40-ամյա Ռոնալդուին՝ պաշտպան Օ՛Շիի մեջքին արմունկով հարվածելու համար, սակայն VAR-ի միջամտությունից հետո հանդիպման մրցավարը փոխեց իր որոշումը և անմիջապես կարմիր քարտ ցույց տվեց հարձակվողին։
Այսպիսով, խմբի վերջին տուրում Պորտուգալիայի ընտրանին Հայաստանի հավաքականին կընդունի առանց իր գլխավոր աստղի։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
D խմբի 5-րդ տուրում Ֆրանսիայի հավաքականի «Պարկ դե Պրենսում» 4:0 հաշվով ջախջախեց Ուկրաինայի ընտրանուն։ Դուբլ ձևակերպեց Կիլիան Մբապեն, մեկական անգամ աչքի ընկան Մայքլ Օլիսեն և Ուգո Էկիտիկեն։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
I խմբի 9-րդ տուրում Իտալիայի հավաքականն արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց Մոլդովայի ընտրանու դարպասը։ Իտալացիների կազմում գոլ խփեցին Ջանլուկա Մանչինին և Ֆրանչեսկո Էսպոզիտոն։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
K խմբի 9-րդ տուրում Անգլիայի հավաքականը «Ուեմբլիում» հաղթեց Սերբիայի ընտրանուն՝ 2:0: Տանտերերի կազմում գոլ խփեցին Բուկայո Սական և Էբերեչի Էզեն։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
























































