Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան վերսկսել է մարզումները թիմի ընդհանուր խմբում, տեղեկացնում է AS-ը։ Սպասվում է, որ նա կհայտնվի թիմի հայտացուցակում այսօր կայանալիք դերբիի՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ։
Ալաբան վնասվածքի պատճառով բաց էր թողել «Ռեալի» վերջին չորս հանդիպումները։ Ըստ աղբյուրի՝ խնդիրն արդեն հաղթահարված է․ ուրբաթ օրը 33-ամյա պաշտպանն անցել է թիմային վարժությունների մեծ մասը։
Ակումբում նրա վերականգնման ընթացքը գնահատվում է որպես «շատ դրական»։
Լա լիգայի 12-րդ տուրի «Ռայո Վալյեկանո» – «Ռեալ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին։
Ներկայումս «Ռեալը» գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ հինգ միավորով առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից»։




























































