Շատ հավանական է, որ ընթացիկ մրցաշրջանը Վինիսիուս Ժունիորի համար վերջինը լինի Մադրիդի «Ռեալում»։ Բրազիլացու հարաբերությունները ակումբի ղեկավարության հետ լարված են պայմանագրի երկարաձգման բարդ բանակցությունների պատճառով, իսկ «Էլ Կլասիկոյում» տեղի ունեցած միջադեպը, երբ նա կոպտորեն արձագանքեց փոխարինմանը, էլ ավելի է սրել իրավիճակը։
Լրագրող Մարկոս Բենիտոյի տեղեկություններով՝ աստղային հարձակվողը, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում չի մնա Մադրիդում։ Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել 25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ։
Նշվում է, որ Վինիսիուսը ինքն էլ չի ցանկանում սպասել իր պայմանագրի ավարտին և նախընտրում է հեռանալ 2026 թվականին, որպեսզի «Ռեալը» կարողանա որոշ շահույթ ստանալ նրա հնարավոր տրանսֆերից։
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

























































