Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են մրցելույթները Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններում:
Երիտասարդների գերծանր քաշային աղջիկների պայքարում Ալինա Սուքիասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 95 կգ ու 99 կգ: Այս վարժությունում նա 4-րդն էր:
Հրումում Սուքիասյանը բարձրացրեց միայն 118 կգ: Այս վարժությունում էլ նա 4-րդն էր: Երկամարտի 217 կգ արդյունքով` Ալինա Սուքիասյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է:




























































