Հաջորդ տարի կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը չի անվանփոխվի: ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ չնայած նրան, որ մրցաշարը կորոնավիրուսի պատճառով կանցկացվի 2021 թվականին, այնումանայնիվ կկրի Եվրո-2020 անվանումը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղերն առաջին անգամ ընդունելու են 12 քաղաքներ: