«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը դիմել է ակումբի երկրպագուներին «Ասթոն Վիլայից» կրած պարտությունից (0:1) հետո։ Հանդիպումը կայացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում՝ Բիրմինգհեմի «Վիլա Պարկ» մարզադաշտում։ Խաղի միակ գոլը խփել է պաշտպան Մեթի Քեշը։
«Դժվար մարզադաշտ, ուժեղ մրցակից։ Շնորհակալություն բոլորին, ովքեր եկել էին մեզ աջակցելու», — գրել է Հալանդը X-ում։
Ինը տուրից հետո գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 16 միավորով հինգերորդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում՝ առաջատար «Արսենալից» վեց միավոր հետ մնալով։ «Ասթոն Վիլան» 15 միավորով զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը։
























































