«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես են թիմակիցներն արձագանքել իր նոր իմիջին՝ բեղերին, և արդյոք դրանք օգնել են գոլ խփել «Պարի ՆՆ»-ի դեմ խաղում։
Չորեքշաբթի օրը «Ռոստովը» Ռուսաստանի Գավաթի C խմբի խաղում սեփական դաշտում 4:1 հաշվով ջախջախել է «Պարի ՆՆ»-ին, իսկ Բայրամյանը դարձել է մեկ գոլի հեղինակ։
- Կա տեսակետ, որ դուք գոլ խփեցիք և հաղթեցիք «հույսի բեղերի» շնորհիվ։ Համաձա՞յն եք։
— Այո, այդպես է։ Բայց իրականում ինչ-որ նախանշան չկա, ուղղակի այսպես ստացվեց։
- Ինչպե՞ս արձագանքեցին թիմակիցները Ձեր նոր իմիջին։
— Ոմանք ծիծաղեցին, բայց բոլորը՝ բարի դրական։ Երբ, օրինակ, ես գոլ խփեցի, զգացի երկրպագուների, մարզիչների, ֆուտբոլիստների այդ մեծ սերը։ Այդ զգացմունքները փոխադարձ են։ Ես սպասում էի, թե երբ գոլ կխփեմ, և վերջապես դա տեղի ունեցավ, — ասել է Բայրամյանը «Матч ТВ»-ին։
Հիշեցնենք, որ «Ռոստովը» հաղթանակի շնորհիվ 4 միավորով բարձրացավ իր խմբի 2-րդ հորիզոնական։

























































