Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը կարող է փոխել ակումբային գրանցումը գալիք ամռանը: Այս մասին հայտնում է Sportwitness-ը:
Աղբյուրի համաձայն, լոնդոնյան ակումբը մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին ձեռք բերելուն, որը կարող է փոխարինել Վիլյանին:
31-ամյա բրազիլացին ամռանը կունենա ազատ գործակալի կարգավիճակ, իսկ փորձառու խաղացողին անվճար ձեռք բերելու հնարավորությունը գրավել է «Լիվերպուլի» ուշադրությունը: Հաղորդվում է, որ մերսիսայդյան թիմի ղեկավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի Վիլիանը համալրի թիմի կազմը: