Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ մրցաշրջանի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկը» սեփական հարկի 3:1 հաշվով հաղթեց ադրբեջանական «Քարաբաղին»։
«Սան Մամես» մարզադաշտում հավաքված բասկյան ակումբի երկրպագուներն ադրբեջանական թիմի դեմ խաղի ընթացքում ծածանել են Արցախի դրոշը։




























































