Միլանի «Ինտերը» միացել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար պայքարին: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:
Աղյուրի փոխանցմամբ, «Ինտերը» կապ է հաստատել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ «Էվերթոնի» հարձակվող Մոյզե Քինի տրանսֆերի հարցով, սակայն նրանց խոսակցության ընթացքում նշվել է նաև Պոլ Պոգբայի անունը, որը նույնպես Ռայոլայի հաճախորդներից է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու ՊՍԺ-ը: Բացի դրանից, Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է ֆուտբոլիստի վերադարձով:
Պոգբայի նոր պայմանագիրը «Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը և մեկ տարով երկարաձգելու հնարավորություն է ներառում:
2019/20 մրցաշրջանում Պոգբան անգլիական Պրեմիեր-լիգայի 7 և անգլիական լիգայի Գավաթի 1 հանդիպման է մասնակցել: Կիսապաշտպանի ակտիվում 2 գոլային փոխանցում կա: