Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Դայո Ուպամեկանոն կարիերան Իսպանիայում շարունակելու տարբերակ ունի։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Ուպամեկանոն, որի գործող պայմանագրի ժամկետը մյունխենցիների հետ ավարտվում է հաջորդ ամռանը, 20 միլիոն եվրո բոնուս է պահանջել նոր պայմանագիր կնքելու համար, որը գերմանական ակումբը մերժել է։
Ըստ աղբյուրի՝ «սերուցքայինները» պատրաստ են ֆրանսիացի պաշտպանին վճարել այդ գումարը և նրա հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով։
Transfermarkt-ը Ուպամեկանոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։ Կողմերի միջև գործող պայմանագիրը լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։
























































