«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Նյուքասլը» հետաքրքրված են «Ռեննի» ձախ պաշտպան Ֆետու Մաուասայի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Ավելի վաղ 21-ամյա խաղացողը ԱՊԼ-ում խաղալու ցանկություն էր հայտնել։ Հաղորդվում է, որ 2019-ի հունվարին ֆրանսիական ակումբը մերժել է «Նյուքասլի» 8 մլն եվրոյանոց առաջարկը։
Մաուասան «Ռենն» է տեղափոխվել «Նանսիից» 2017-ի ամռանը 7 մլն եվրոյով։ 2019/20 մրցաշրջանում մասնակցել է 32 խաղի, խփել 3 գոլ ու դարձել 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Պաշտպանի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ։