Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը ապահովեց իր մասնակցությունը 2026 թվականի աշխարհի առաջնությանը։
Թիմը վստահորեն հաղթեց աֆրիկյան գոտու որակավորման C խմբում՝ տասը տուրից հետո վաստակելով 18 միավոր։ Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կայացած վերջին խաղում հարավաֆրիկացիները 3:0 հաշվով առավելության հասան Ռուանդայի ընտրանու նկատմամբ։
Գոլերի հեղինակներ դարձան Տալենտե Մբատան (5-րդ րոպե), Օսվին Ապոլիսը (26) և Էվիդենս Մակգոպան (72)։
Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը իր պատմության ընթացքում աշխարհի առաջնություններին մասնակցել է երեք անգամ՝ 1998, 2002 և 2010 թվականներին։




























































