Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այսօր՝ հոկտեմբերի 7-ին մեր ընտրանին անցկացրել է մարզումային երկրորդ օրը։
ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզման լուսանկարները։
Հոկտեմբերի 11-ին ժամը 20:00-ին ազգային ընտրանին Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի հետ, իսկ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:45-ին, Դուբլինում կհանդիպի Իռլանդիային։
























































