UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը խոսել է Արման Ծառուկյանի և Դեն Հուքերի առաջիկա մենամարտի կարգավիճակի մասին։ Նրա խոսքով՝ այս հանդիպման հաղթողը կդառնա թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար պայքարող հավակնորդ։
«Կդառնա՞ արդյոք Ծառուկյան–Հուքեր մենամարտի հաղթողը տիտղոսի հավակնորդ իր հաջորդ մենամարտում։ Այո, հենց այդպես էլ կլինի», – ասել է Ուայթը UFC 320-ի մրցաշարից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի և Հուքերի մենամարտը նախատեսված է նոյեմբերի վերջին և կլինի Քաթարում անցկացվող շոուի գլխավոր իրադարձությունը։ Դա UFC լիգայի առաջին մրցաշարը կլինի այդ երկրում։
Հիշեցնենք, որ թեթև քաշային կարգի չեմպիոնը վրացի Իլյա Տոպուրիան է:
Արման Ծառուկյանը 2025 թվականին առաջին մենամարտը կանցկացնի հենց այս հանդիպմամբ։ Նրա նախորդ մենամարտում նա հաղթել էր Չարլզ Օլիվեյրային, իսկ հաջորդ՝ 2025-ի հունվարին Իսլամ Մախաչևի դեմ նախատեսված մենամարտը չկայացավ՝ շոուից երկու օր առաջ։
Այդ ժամանակ Ծառուկյանը պատճառ էր բերել մեջքի վնասվածքը, սակայն ավելի ուշ UFC-ի նախագահը նշեց, որ մարտիկը պարզապես չէր կարողացել նորմալ քաշ գցել։



























































