«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 7-րդ տուրի «Սանդերլենդի» դեմ կայանալիք խաղից առաջ հիշել է թիմի և Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լեգենդար դարձած «կարիճ» հարվածով խփած գոլը։
«Խորհրդանշական «կարիճի հարվածը»», – գրված է տեսանյութին կից։
The iconic scorpion kick 🦂™
— Manchester United (@ManUtd) October 1, 2025
Ավելի ուշ Մխիթարյանը իր էջում կիսվել է նախկին ակումբի տարածած տեսանյութով։

Հիշեցնենք, որ Հենրիխը այս գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հեղինակել է 2016 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ԱՊԼ-ի 18-րդ տուրի «Սանդերլենդի» դեմ խաղում։



























































