UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարը՝ Արման Ծառուկյանը, հաջորդ մենամարտում ուժերը չափելու է նույն քաշային կարգի վեցերորդ համարի՝ նորզելանդացի Դեն Հուկերի հետ։
Մենամարտը կկայանա նոյեմբերի 22-ին Կատարում և կլինի UFC մրցաշարի գլխավոր մենամարտը։
Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է մտել 2024 թվականի գարնանը, երբ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Չարլզ Օլիվեյրային։ Հունվարին Արմանը հրաժարվեց Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտից վնասվածքի պատճառով։
35-ամյա Հուկերը վերջին անգամ մրցել է 2024 թվականի օգոստոսին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Մատեուշ Գամրոտին։
🚨 BREAKING: #UFCQatar is shaping up to be a BIG one! 😤@ArmanUfc vs @DanTheHangman@Bullyb170 vs @IanGarryMMA
🇶🇦🎟️ : Get your tickets THIS FRIDAY!
🚨 عاجل: حدث حماسي في #UFCQatar 😤@ArmanUFC ضد @DanTheHangman @Bullyb170 ضد @IanGarryMMA
🇶🇦🎟️ ستطرح التذاكر يوم الجمعة ٣… pic.twitter.com/uS6B6K5rQV
— UFC (@ufc) October 1, 2025


























































