Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ու «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Կրիշտիանուն չեմպիոն է, բայց նա երբեք Լեո Մեսսիին չի նմանվի»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։
«Ռեալի» նախկին խաղացողը նաև նշել է, որ չի օգտվել մադրդյան ակումբում իրեն դրսևորելու հնարավորությունից։
«Ցանկացած խաղացող իր գրպանից կվճարեր Մադրիդում հայտնվելու համար։ Ես սենսացիոն սխալներ եմ արել։ Ամենամեծ հիմարությունը, որ ես արել եմ ֆուտբոլում այն է, որ ես մեծագույն ակումբում եմ եղել մեծագույն խաղացողների հետ, բայց դրա հետ մեկտեղ բաց եմ թողել իմ հնարավորությունը։ Կապելոն շատ բան է արել ինձ համար, բայց ես նրա համար քիչ բան եմ արել»,-ասել է Կասանոն։