Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան հիասթափված է թիմակից Վինիսիուս Ժունիորի վերջին գործողություններից։
Ըստ El Nacional-ի՝ Կուրտուան նախկինում փորձել է հանդարտեցնել բրազիլացի վինգերի պոռթկուն բնավորությունը, սակայն այժմ հոգնել է նրանից և չի հասկանում նրա վարքագիծը։ Բելգիացին և բրազիլացին այժմ թիմի ներսում գրեթե չեն շփվում։
Վինիսիուսը դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ և մտածում է ակումբը լքելու մասին։ Ավելի վաղ Բրազիլիայի հավաքականի խաղացողը հայտարարել էր, որ չի երկարաձգի պայմանագիրը, քանի դեռ իր պայմանները չեն կատարվել։



























































