«Ռեալը» հաստատել է, որ 33-ամյա Դանի Կարվախալի մոտ ախտորոշվել է աջ ոտքի հետին մկանի վնասվածք:
Կարվախալը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում (2:5), որը կայացել է սեպտեմբերի 27-ին․ ֆուտբոլիստը փոխարինվել է 59-րդ րոպեին:
Instant Foot-ի տվյալներով՝ Կարվախալի բացակայությունը կարող է տևել մոտ չորս շաբաթ:
Անցյալ աշնանը նա կրել էր ծնկի առաջային խաչաձև կապանի (ACL) պատռվածք և վերականգնվել էր 9 ամսում: Այս մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում մասնակցել է 7 խաղի բոլոր մրցաշարերում:
Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն այդ խաղում խուսափել է կոճի լուրջ վնասվածքից։
Աղբյուրի տվյալներով՝ բրազիլացի ֆուտբոլիստը ստացել է սալջարդ, և վերականգնման համար նրան անհրաժեշտ կլինի երկու-երեք օր:
Հանդիպման 5-րդ րոպեին Միլիտաոն խոչընդոտել է «Ատլետիկոյի» հարձակվող Ալեքսանդր Սյորլոտի հարվածը դարպասին, սակայն վնասվել է: Բժիշկները միջամտել են, որից հետո նա կարողացել է շարունակել խաղը:
Ընթացիկ մրցաշրջանում Միլիտաոն մասնակցել է 7 խաղի բոլոր մրցաշարերում և խփել է 1 գոլ: Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ գործում է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը 30 միլիոն եվրո է:
























































