«Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան ինստագրամյան եթերի ժամանակ խոստովանել է, որ շատ է սպասում դաշտ վերադառնալուն, ինչպես նաև նշել է, թե ով է թուրինյան ակումբում իր ամենաուժեղ թիմակիցը։
«Հույս ունեմ շուտով Իտալիա վերադառնալ։ Չեմ համբերում երբ եմ դաշտ վերադառնալու, որովհետև արդեն չգիտեմ այստեղ ինչով զբաղվել։
Իմ ամենաուժեղ թիմակիցը Պաուլո Դիբալան է։
Ինձ ամենից շատ դուր է գալիս գոլեր խփելը կամ փոխանցումներ կատարելը։ Կարող եմ անել և՛ մեկը, և՛ մյուսը։ Ինձ համար գլխավորն այն է, որ թիմը հաղթի»,- ասել է Կոստան։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 24 խաղում Դիբալան խփել է 7 գոլ ու դարձել 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։