Անգլիայում կայացել է Անգլիայի լիգայի գավաթի 2025/2026-ի 4-րդ փուլի վիճակահանությունը: Դրա արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը․
«Արսենալ» — «Բրայթոն»
«Գրիմսբի Թաուն» — «Բրենթֆորդ»
«Սուոնսի» — «Մանչեսթեր Սիթի»
«Նյուքասլ» — «Տոտենհեմ»
«Ռեքսհեմ» — «Քարդիֆ Սիթի»
«Լիվերպուլ» — «Քրիսթալ Փելաս»
«Վուլվերհեմփթոն» — «Չելսի»
«Վիքոմ Ուանդերերս» — «Ֆուլհեմ»
4-րդ փուլի խաղերը տեղի կունենան հոկտեմբերի վերջին: Մրցաշարի գործող չեմպիոնը «Նյուքասլն» է, որը որոշիչ խաղում հաղթել է «Լիվերպուլին» 2:1 հաշվով: Ամենից հաճախ այս տիտղոսը նվաճել են մերսիսայդցիները (10):
























































