«Բարսելոնայի» 18-ամյա կիսապաշտպան Մարկ Բերնալը կարող էր լքել ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է լրագրող Գաբրիել Սանսը։
Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» և «Ալ-Նասրը» փորձել են ամռանը ձեռք բերել Բերնալին, սակայն երիտասարդ ֆուտբոլիստը մերժել է բոլոր առաջարկները և մնացել «Բարսելոնայում»։
Ըստ լուրերի՝ «Չելսին» ցանկանում էր ձեռք բերել Բերնալին և վարձակալությամբ ուղարկել «Ստրասբուրգ», մինչդեռ «Ալ-Նասրը» պատրաստ էր նրան դարձնել մեկնարկային կազմի խաղացող։
Բերնալը մեկ տարի բաց է թողել ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։ Կիսապաշտպանը վերադարձել է խաղադաշտ Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում՝ «Վալենսիայի» դեմ 6։0 հաշվով հաղթանակի ժամանակ, երբ նա 9 րոպե խաղալով կատարեց նաև մեկ գոլային փոխանցում։

























































