Մադրիդի «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն գովեստի խոսքեր է ասել իր թիմակից Ջուդ Բելինգհեմի հասցեին։
«Ջուդը անհավանական խաղացող է, եզակի։ Նա մեծ տպավորություն թողեց ինձ վրա։ Ես երբեք նրա նման խաղացող չեմ տեսել։ Նա ունի ակնհայտ առաջնորդական որակներ, որոնք դրսևորվում են նաև խաղադաշտից դուրս։ Բելինգհեմի վերադարձը մեծ օգնություն կլինի մեզ համար»,– ասել է 18-ամյա ֆուտբոլիստը հանդիպման ավարտից հետո տված հարցազրույցում։
Նշենք, որ Լա լիգայի 6-րդ տուրի «Լևանտեի» դեմ արտագնա խաղում (1։4) արգենտինացին խփեց իր առաջին գոլը «սերուցքայինների» կազմում։ Խաբի Ալոնսոն փոխարինեց ծագող աստղին 71-րդ րոպեին, իսկ Բելինգհեմը նույն պահին մտավ խաղադաշտ՝ Վալվերդեի փոխարեն։























































