Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում բավարարել թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի պահանջները նոր պայմանագիր կնքելու համար։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդցիների կողմից 25-ամյա ֆուտբոլիստին պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ կատարած առաջարկը վերջնական է և ենթակա չէ փոփոխման։
Բրազիլացու գործող պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 170 միլիոն եվրո։
























































