Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին ցանկանում է տեղափոխվել «Յուվենթուս», հաղորդում է Football Italia-ն՝ հղում կատարելով Mediaset-ին։
«Ծեր սինյորան» պատրաստ է սկսել բանակցությունները «Ինտերի» հետ Իկարդիի տրանսֆերի շուրջ։ Ներկա պահին արգենտինացին վարձակալությամբ խաղում է «Պարի Սեն Ժերմենում»։
Հաղորդվում է, որ «Յուվենթուսը» պատրաստ է «Ինտերին» առաջարկել գործարքում ներառել Խուան Կուադրադոյին, ում խաղը դուր է գալիս «ներաձորիների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենթուսը» պատրաստ է Իկարդիի տրանսֆերում ներառել Միրալեմ Պյանիչին ու Ալեքս Սանդրոյին։