«Ինտերի» ղեկավարությանը դուր չի եկել թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուի հայտարարությունը, թե հունվարին «ներաձուրիների» շարքերում կորոնավիրուսի էպիդեմիա է գրանցվել։
La Gazetta dello Sport-ի տեղեկություններով՝ ակումբում կարծում են, որ բելգիացի հարձակվողի հայտարարությունը անհիմն է, սակայն «Ինտերը» չի ցանկանում պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ և մտադիր է հարցը կարգավորել թիմի ներսում։
Ակումբում կարծում են, որ հունվարին միայն 4 ֆուտբոլիստ է գրիպի ախտանշաններ ունեցել՝ Ստեֆան դե Վրեյը, Միլան Շկրինիարը, Դանիլո Դ’Ամբրոզիոն և Ալեսանդրո Բաստոնին։
Լուկակուն օրեր առաջ հայտարարել էր, որ հունվարին «Ինտերի» գրեթե ողջ կազմը, այդ թվում նաև ինքը ունեցել են կորոնավիրուսի ախտանշաններ։