Մադրիդի «Ռեալը» չկարողացավ չեղարկել թիմի իսպանացի պաշտպան Դին Հաուսենի որակազրկումը: Այս մասին հայտնում է Marca-ն։
Տեխնիկական մրցավարների կոմիտեն որոշեց, որ խաղացողը «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում (2:1) արժանի էր դեղին քարտի՝ կարմիրի փոխարեն, սակայն նրանց որոշումը համոզիչ փաստարկ չէր մյուսների համար:
Կարգապահական կոմիտեն Հաուսենին որակազրկեց մեկ խաղով և մերժեց նրա բողոքարկումը։ Վերաքննիչ կոմիտեն այնուհետև անփոփոխ թողեց որակազրկումը։
Մադրիդցիները դրանով չբավարարվեցին և բողոքարկեցին Սպորտային վարչական դատարան, սակայն այնտեղ նույնպես անհաջողության մատնվեցին։
Ամփոփելով՝ Դին Հաուսենը չի կարողանա օգնել «սերուցքայիններին» սեպտեմբերի 20-ին կայանալիք «Էսպանյոլի» դեմ խաղում։
























































