ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի լիգայի փուլի մեկնարկային տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ «Նապոլիի» նկատմամբ։
Առաջին խաղակեսում կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց «Նապոլիի» եզրային պաշտպան Ջովանի Դի Լորենցոն։ 26-րդ րոպեին փոխարինվեց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն։
Հանդիպման հաշիվը 56-րդ րոպեին բացեց Էրլինգ Հալանդը։ 65-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ գոլը խփեց Ժերեմի Դոկուն։
Զուգահեռաբար ընթացող խաղերում Ֆրանկֆուրտի «Այնթրախտը» 5:1 հաշվով հաղթեց թուրքական «Գալաթասարային», իսկ պորտուգալական «Սպորտինգը» ուժեղ գտնվեց ղազախական «Կայրաթից»՝ 4:1:
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին




























































