ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Ժոաու Նևեշը Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի առաջին տուրի «Ատալանտայի» դեմ խաղում (4:0) ստացել է ձախ ծնկի կողմնային ջիլի վնասվածք: Պորտուգալացի ֆուտբոլիստը բուժում կանցնի մինչև հաջորդ շաբաթ: Նևեշը փոխարինվել է խաղի 58-րդ րոպեին:
Այս վնասվածքի պատճառով Նևեշը բաց կթողնի Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի «Մարսելի» դեմ հանդիպումը, որը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 21-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ազգային հավաքականների խաղերի ընդմիջման ժամանակ, վնասվածքներ էին ստացել նաև «ՊՍԺ»-ի հարձակվողներ Ուսման Դեմբելեն և Դեզիրե Դուեն:
Ընթացիկ մրցաշրջանում Ժոաու Նևեշը մասնակցել է բոլոր մրցաշարերում անցկացված 11 հանդիպման՝ խփելով 5 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2029 թվականի ամառ: Ըստ Transfermarkt պորտալի՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո:




























































