Իվան Լե Մին՝ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդիի գործակալը խոսել է «Պարի Սեն Ժերմեն» հարձակվող Կիլիան Մբապեի՝ «արքայական» ակումբ հավանական տեղափոխության մասին։
«Պարզ է դառնում, որ Կիլիանը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է երկու տարի, ու կարծես նա չի պատրաստվում այն երկարաձգել։
Ամեն դեպքում ես չեմ կարծում, որ տրանսֆերը հնարավոր է իրականացնել։ Եթե Նեյմարի տրանսֆերն արժի 222 միլիոն եվրո, ապա Մբապեինը՝ 300 միլիոն։
Կիլիանը դառնալու է աշխարհի լավագույն հարձակվողը։ Նա ցանկանում է խաղալ աշխարհի լավագույն ակումբում, որը, իհարկե, «Ռեալն» է։ Մբապեն ուզում է աշխատել իր կուռքի՝ Զինեդին Զիդանի հետ»,-գործակալի խոսքն է մեջբերում Marca-ն։