Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը դիմել է երկրպագուներին՝ իր վնասվածքի մասին հայտնի դառնալուց հետո։
«Նախ և առաջ, անչափ շնորհակալ եմ ձեր բոլոր մաղթանքների համար՝ շուտափույթ ապաքինման վերաբերյալ։ Ես իսկապես գնահատում եմ յուրաքանչյուրն։ Ինչպես գիտեք, ինձ համար ամենադժվարը թիմակիցներիս կողքին չլինելն է և ակումբի համար չպայքարելը։
Բայց մի բանում վստահ եմ՝ կանեմ ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ վերադառնամ 100%-ով։ Նախկինում էլ ես անհաջողություններ եմ ունեցել, բայց միշտ վերականգնվել եմ», — գրել է 32-ամյա գերմանացին սոցիալական ցանցում։
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Գերմանիայի հավաքականի կազմում։ Նրա մոտ ախտորոշվել է ձախ ոտքի ուղիղ մկանի վնասվածք։ Սպասվում է, որ նա խաղադաշտից դուրս կմնա մոտ երեք ամիս։
2025/26 մրցաշրջանում Ռուդիգերը «Ռեալի» կազմում մեկ խաղում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
























































