Հարձակվող Ժոաո Մենդեսը, լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի որդին, կխաղա «Հալ Սիթիի» երիտասարդական թիմում։ Կողմերը մեկ տարվա պայմանագիր են կնքել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
20-ամյա ֆուտբոլիստը թիմին միացել է որպես ազատ գործակալ։ Անցյալ մրցաշրջանում Մենդեսը խաղացել է «Բարնլիի» կազմում։

Մենդեսը իր կարիերայի ընթացքում հասցրել է հանդես գալ նաև «Կրուզեյրոյի» և «Բարսելոնայի» համակարգերում։




























































