Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը պատմել է 1996 թվականին Միլանի «Ինտերից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին.
«Ինտերում» ես խաղում էի եզրում: Խնդիրն այն էր, որ առաջին 7 խաղում ես կարողացա 7 գոլ խփել: Ինձ որոշեցին առջև տեղափոխվել, ինչի պատճառով ես շատ էի տանջվում:
Խոսեցի «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատայի հետ, բացատրեցի նրան, որ չեմ կարողանում խաղալ առջևում, քանի որ 3 ամսից պետք էր կայանար Ամերիկայի Գավաթը:
Հենց նույն օրը հանդիպում ունեցա «Ռեալի» նախագահ Լորենսո Սանսի հետ: 10 րոպե անց ես հեռացա «Ինտերից» ու տեղափոխվեցի «Ռեալ»: Այն ժամանակ ամեն ինչ շատ արագ էր կատարվում»,- Կառլոսի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Բրազիլացին մինչև 2007 թվականն է հանդես եկել «Ռեալում»: Մադրիդյան ակումբի հետ նա 4 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ էլ հաղթել է Չեմպիոնների լիգայում: