Պորտուգալիայի հավաքականի, «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն կիսվել է իր կարծիքով, թե «Բարսելոնայի» որ խաղացողը կարող էր ուժեղացնել «Ռեալը»: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը։
Պորտուգալացու համոզմամբ՝ կատալոնական ակումբի կիսապաշտպան Պեդրին կարող էր զգալիորեն ուժեղացնել «արքայական ակումբը»: Իսկ «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, Ֆիգուի կարծիքով, կատարյալ համալրում կլիներ «Բարսելոնայի» կազմի համար:
Պեդրին «Լաս-Պալմասի» սան է և «Բարսելոնային» միացել է 2020 թվականին: Այդ ժամանակից ի վեր նա կատալոնացիների կազմում անցկացրել է 205 խաղ, խփել 27 գոլ և կատարել 21 գոլային փոխանցում: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 140 միլիոն եվրո:
Ֆեդերիկո Վալվերդեն «Պենյառոլի» սան է և «Ռեալի» հիմնական կազմում հանդես է գալիս 2017 թվականից: Այս ընթացքում նա «Ռեալի» կազմում անցկացրել է 326 խաղ, խփել 32 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում:


























































