Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, հաղորդում է AS-ը։
Իսպանացի պաշտպանը մտադիր է երկարաձգել պայմանագիրը մինչև 2026 թվականը։ Կարվախալի գլխավոր նպատակներից է կարիերան «արքայական» ակումբում ավարտելը։
Զինեդին Զիդանի համար Դանի Կարվախալը պաշտպանության աջ եզրում անփոխարինելի տարբերակ է։ Նա վայելում է ֆրանսիացի մասնագետի վստահությունը ամբողջությամբ։
Նշվում է, որ Կարվախալը հանդերձարանում ևս մեծ ազդեցություն ունի։ Սերխիո Ռամոսից հետո թիմակիցները Կարվախալի խոսքին ևս մեծ ուշադրություն են դարձնում։