2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Պորտուգալիայի հավաքականին։
Խաղի մեկնարկից առաջ բազմաթիվ երկրպագուներ չէին կարողանում մուտք գործել մարզադաշտ։ Որոշներն ահազանգում էին, որ հայտնաբերել են կեղծ տոմսեր։
Ի վերջո, քաղցկեղով հիվանդ Արեգը կարողացավ հանդիպել Կրիշտիանու Ռոնալդուին։
Հանդիպումը մեկնարկեց, և առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը պարտվում է 0:3 հաշվով։ Գոլեր խփեցին Ժոաու Ֆելիքսը, Կրիշտիանու Ռոնալդուն և Ժոաու Կանսելուն։

Հանդիպումից առաջ, երբ հնչելու էր Պորտուգալիայի օրհներգը, հուզիչ պահ տեղի ունեցավ: Երեխան, որը դաշտ էր մտել Կրիշտիանու Ռոնալդուի հետ, չկարողացավ զսպել արցունքները՝ կանգնելով իր կուռքի կողքին: Ռոնալդուն ժպտաց:

Առաջին խաղակեսի գոլերը


Հանդիպման մեկնարկն Armsport.am-ի աչքերով
























































