Պորտուգալական «Record»-ը գրում է, որ ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի մեկնարկում Պորտուգալիայի հավաքականը, Ազգերի լիգայի գործող չեմպիոնը, Երևանում կհանդիպի Հայաստանի ընտրանու հետ: Հայաստանը 6 խաղում երբեք չի հաղթել Պորտուգալիային՝ գրանցելով 4 պարտություն և 2 ոչ-ոքի: Երևանը Կրիշտիանու Ռոնալդուի համար հաճելի հիշողություններով քաղաք է:
2015 թվականի հունիսի 13-ին Պորտուգալիան Ֆերնանդու Սանտուշի գլխավորությամբ 3:2 հաշվով հաղթեց Հայաստանին Եվրո-2016-ի ընտրական խաղում: Ռոնալդուն գրանցեց հեթ-տրիկ՝ գոլեր խփելով 29-րդ (11 մետրանոց), 55-րդ և 58-րդ րոպեներին, վերջինը՝ տուգանայինից հզոր հարվածով: Այդ կազմից այսօր մնացել են միայն Ռոնալդուն և Բերնարդու Սիլվան, որը խաղադաշտ դուրս չէր եկել: Պորտուգալիան հետագայում նվաճեց Եվրո-2016-ի տիտղոսը:
2007 թվականի օգոստոսի 22-ին Երևանում Եվրո-2008-ի ընտրական խաղում Պորտուգալիան խաղաց ոչ-ոքի՝ 1:1: 22-ամյա Ռոնալդուն 37-րդ րոպեին խփեց միակ գոլը, սակայն հաղթանակ չապահովվեց:
Այսօրվա հավանական կազմում, «Record»-ի փոխանցմամբ, հնարավոր է փոփոխություն աջ պաշտպանի դիրքում, որտեղ կարող է խաղալ Ժոաու Նևեշը:
Հավանական կազմ՝ Դիոգու Կոստա, Ժոաու Նևեշ, Ռուբեն Դիաշ, Գոնսալու Ինասիու, Նունու Մենդեշ, Վիտինյա, Բերնարդու Սիլվա, Բրունու Ֆերնանդեշ, Տրինկաու, Պեդրու Նետու, Կրիշտիանու Ռոնալդու:



























































