Իտալիայի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Ջովանի Մալագոն վստահություն է հայտնել, որ Ա սերիայի ակումբները կկարողանան մայիսի 4-ին վերսկսել մարզումները։
«Ես հավատում եմ, որ մայիսի 4-ից մարզիկները կկարողանան վերսկսել մարզումները։ Դա շատ կարևոր որոշում է։
Մենք հետևելու ենք երկրում իրավիճակին ու դրանից ելնելով՝ կայացնելու ենք որոշումներ»,-Մալագոյի խոսքն է մեջբերում Football Italia-ն։
Իտալիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության 183,957 դեպք, որոնցից 24,648-ը մահվան ելքով։ 51,600 մարդ ապաքինվել է։