«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը կարիերան կարող է շարունակել Թուրինում: Այս մասին հայտնում է Sport Mediaset-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, թուրինցիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին անձամբ հետաքրքրված է բելգիացու ծառայություններով և այդ մասին արդեն հայտնել է «Յուվենտուսի» ղեկավարությանը:
Հաղորդվում է նաև, որ Մերտենսը կհրաժարվի տեղափոխվել Թուրին, քանի որ տեղի ակումբը համարվում է «Նապոլիի» սկզբունքային մրցակիցներից մեկը: Մերտենսի պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին:
Հիշեցնենք, որ 2015-2018 թթ-ին Սարին գլխավորել է «Նապոլին» ու այնտեղից է ծանոթ Մերտենսի խաղին: