«Լեսթերի» անգլիացի նախկին հարձակվող Ջեյմի Վարդին ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Կրեմոնեզեին»։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել իր նոր թիմի հետ, որը ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի ամառը։ Համաձայնագիրը նախատեսում է կողմերի համագործակցության երկարաձգում՝ որոշակի պայմաններով։

Անցած մրցաշրջանում Վարդին «Լեսթերի» կազմում անցկացրած 36 խաղերում խփել է 10 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ «Աղվեսների» հետ նա նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսը, Անգլիայի գավաթը և Սուպերգավաթը։
Այս պահին «Կրեմոնեզեն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը՝ երկու տուրից հետո վաստակած վեց միավորով։




























































