Հայտնի լրագրող Պիրս Մորգանը արձագանքել է Լևերկուզենի «Բայերից» Էրիկ Տեն Հագի սենսացիոն պաշտոնանկությանը։
«Ապշած եմ այս լուրից։ Ես կարծում էի, որ նրան կհեռացնեն առաջին խաղից հետո, այլ ոչ թե երկրորդից»,- գրել է Մորգանը սոցցանցում։
Հոլանդացի մասնագետը դարձել է Բունդեսլիգայի պատմության առաջին մարզիչը, որը պաշտոնը ստանձնելուց ընդամենը երկու տուր անց ազատվել է աշխատանքից։
Նշենք, որ Պիրս Մորգանը Քրիշտիանու Ռոնալդուի մտերիմ ընկերն է։ Լրագրողը նախկինում քննադատել է Տեն Հագին Ռոնալդուին «Մանչեսթեր Յունայթեդում» պահեստայինների նստարանին թողնելու համար։




























































