Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) զգուշացնում է սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան–Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի հետ կապված հնարավոր խարդախությունների մասին։
Համացանցում տոմսերը վերավաճառվում են մի քանի անգամ ավելի բարձր գնով։ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ վերավաճառողները կարող են նույն տոմսը փոխանցել տարբեր անձանց, սակայն մուտքի հնարավորություն կունենա միայն այն անձը, ով առաջինը կակտիվացնի տոմսի QR կոդը։
Նաև առցանց տարածվում են կեղծ QR կոդեր։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ տոմսերի QR կոդերն ակտիվ կլինեն միայն հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 09:00-ից սկսած։ Հետևաբար, մինչ այդ տարածվող որևէ QR կոդ իրական չէ։
Ոստիկանությունը հորդորում է զգոն լինել և տոմսեր ձեռք բերել բացառապես պաշտոնական աղբյուրներից։























































