Խորվաթ նախկին ֆուտբոլիստ Զվոնիմիր Բոբանը մտադիր է դատի տալ «Միլանին», որը նրան մարտի սկզբին հեռացրել է ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնից:
Հիշեցնենք, որ պաշտոնանկության պատճառը Բոբանի հարցազրույցն էր, որում նա խստորեն քննադատել է միլանյան ակումբի ղեկավարությանը՝ «ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ բանակցելու համար՝ առանց իր իմացության:
Ըստ աղբյուրի, Բոբանն անարդարացի է համարում իրեն՝ պաշտոնից հեռացնելու փաստը և մտադիր է դատի միջոցով փոխհատուցում ստանալ:
Հիշեցնենք, որ Բոբանը լքեց ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը և 2019 թ-ի ամռանը դարձավ «Միլանի» տնօրեն: Այս տարվա մարտի 7-ին խորվաթ մասնագետը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: