«Միլան» ակումբի տնօրեն Զվոնիմիր Բոբանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասն հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Միևնույն ժամանակ ակումբը շնորհակալություն է հայտնել մասնագետին՝ չհայտնելով հեռացման պատճառը.
«Ստեֆանո Պիոլին ու նրա օգնականները հիանալի աշխատանք են կատարում՝ յուրաքանչյուր խաղում բարելավելով թիմի ցուցանիշները։ Մենք մեր վստահությունն ու աջակցությունն ենք հայտնում նրան՝ Իտալիայի համար այս դժվարին ժամանակահատվածում»,- գրված է «Միլանի» հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բոբանը դժգոհել էր «Միլանի» ղեկավարության պահվածքից՝ մեղադրելով գործադիր տնօրեն Իվան Գազիդիսին՝ գերմանական «Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ գաղտնի բանակցություններ վարելու համար: