Միլանի նախկին տնօրեն Զվոնիմիր Բոբանը մեկնաբանել է իտալական ակումբից իր պաշտոնանկությունը:
«Ռանգնի՞կ։ Դեկտեմբերին ակումբը սկսեց բանակցել նրա հետ: Ես կարող եմ միայն նրան մաղթել ամենայն բարիք, բայց արժանի էի գոնե տեղեկացված լինել այս նախաձեռնության մասին:
Հարցազրո՞ւյց, որի համար ինձ աշխատանքից հեռացրեցին: Իմ հարցազրույցը իրավաբանորեն անթերի է: Ուղղակի ժամանակն էր պարզաբանել շատ հարցերը, որոնք անտեսվել են ղեկավարության կողմից»,- մեջբերում է Բոբանին Calciomercato-ն: