«Լեյպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը պայմանագիր է կնքել «Տոտենհեմի» հետ, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
22-ամյա հոլանդացու հետ կնքված պայմանագիրը երկարաժամկետ է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Տոտենհեմը» ֆուտբոլիստի համար վճարելու է 60 միլիոն եվրո։ Կիսապաշտպանով հետաքրքրված էր նաև «Չելսին»։
«Ես շատ ուրախ եմ և անհամբեր սպասում եմ աշխատանքի մեկնարկին։ Ես վաղուց եմ երազել այս մասին։ «Տոտենհեմը» հիանալի ակումբ է, և երբ հանդիպեցի գլխավոր մարզչին, անմիջապես հասկացա, որ սա ինձ համար ճիշտ տեղ է։ Թիմին կբերեմ ոչ միայն խաղաոճ, այլև աշխատասիրություն ու կարգապահություն։ Ցանկանում եմ ամեն ինչ անել հաղթանակի համար՝ հանուն թիմի և երկրպագուների», — ասել է Սիմոնսը։
2024/25 մրցաշրջանում Սիմոնսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, խփել է 11 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։




























































