«Գրիմսբի Թաունի» դարպասապահ Քրիստի Պիմը Անգլիայի Լիգայի գավաթում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոստովանել է, որ մի փոքր նեղսրտած է արդյունքից, քանի որ ինքը «կարմիր սատանաների» երկրպագու է։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով։ Տանտերերի կազմում գոլեր են խփել Չարլզ Վերնամը և Թայրել Ուորենը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում աչքի են ընկել Բրայան Մբեմոն և Հարի Մագուայրը։ Հետխաղյա 11 մետրանոցներում ավելի հաջող էին «Գրիմսբի Թաունի» խաղացողները՝ հաղթելով 12:11 հաշվով։
— Դեռ լիովին չեմ գիտակցում մեր հաղթանակը։ Ես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու եմ, այդ իսկ պատճառով մի փոքր նեղսրտած եմ։ Սակայն հենց նման պահերի համար են խաղում ֆուտբոլ։ Պարզապես հիանալի է։ Կարող էի մի փոքր ավելի լավ խաղալ։ Մեկ հարված հետ մղեցի, իսկ մնացածն արեցին տղաները։ Դա անհավանական է, — Պիմի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
«Գրիմսբի Թաունը» հանդես է գալիս Լիգա 2-ում՝ Անգլիայի ֆուտբոլային համակարգի չորրորդ դիվիզիոնում։ 1/16 եզրափակչում «Գրիմսբին» կմրցի «Շեֆիլդ Ուենսդեյի» հետ։

























































