«Գրիմսբի Թաունը», հանդես գալով Անգլիայի ֆուտբոլի չորրորդ դիվիզիոնում (Լիգա 2), Անգլիայի Լիգայի գավաթի 1/32 եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում հաղթանակ տոնեց «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ՝ 12:11։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2։ «Գրիմսբի Թաունի» կազմում գոլեր խփեցին Չարլզ Վերնամը և Թայրել Ուորենը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդից» աչքի ընկան Բրայան Մբեմոն և Հարի Մագուայրը։
Այլ խաղերի արդյունքներ՝
- «Օքսֆորդ Յունայթեդ» — «Բրայթոն»՝ 0:6
- «Ֆուլհեմ» — «Բրիսթոլ Սիթի»՝ 2:0
- «Էվերթոն» — «Մանսֆիլդ Թաուն»՝ 2:0




























































